Որոշ կրիպտոարժույթներով գործարքներն այս տարի հասանելի կդառնան Mastercard վճարային համակարգից օգտվողների համար, ասել է կորպորացիայի փոխնախագահ Ռաջ Դամոդարանը, փոխանցում է «Գազետա»-ն:
«Այս պահին մենք պատրաստվում ենք կրիպտոարժույթի եւ վճարումների ապագային` հայտարարելով, որ այս տարի Mastercard-ը կսկսի աջակցել որոշ կրիպտոարժույթներին անմիջապես մեր ցանցում»,- ասվում է հայտարարության մեջ:
Դամոդարանն ընդգծել է, որ կորպորացիան ուշադիր կլինի աջակցվող ակտիվների ընտրության հարցում:





























