Ճապոնիայի արեւելքում Տիբա պրեֆեկտուրայի իշխանությունները տեղական ֆերմայում կոչնչացնեն մոտ 350 հազար հավ, որտեղ հայտնաբերվել է թռչնագրիպի բռնկում, հայտնել է Кyodo գործակալությունը:

Սոսա քաղաքում հայտնաբերված վարակման օջախը անցյալ տարվա աշնանից պրեֆեկտուրայի տարածքում 10-րդն է: Տիբայի իշխանություններն արգելել են հավի եւ ձվի դուրսբերումը թռչնաֆաբրիկայի շուրջ 10 կմ շառավղով գոտու տարածքից, ինչպես նաեւ դրանց փոխադրումը օջախի շուրջ 3 կմ շառավղով:

Փետրվարի 8-ին պրեֆեկտուրայում ոչնչացվել էր մոտ 250 հազար հավ իր տարածքում վարակի հերթական բռնկում հայտնաբերելու պատճառով:

Հունվարի 19-ին Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն հայտարարել էր, որ 2020 թվականի նոյեմբերից թռչնագրիպի բռնկումներ են հայտնաբերվել Ճապոնիայի 15 պրեֆեկտուրաների 36 թռչնաֆաբրիկաների տարածքում, սա երկրի պատմության մեջ ամենամեծ ցուցանիշն էր դարձել: Իշխանությունները համաճարակային միջոցառումների շրջանակում ոչնչացրել էին ավելի քան 6,3 մլն հավ: