Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը տարածաշրջանային այցի շրջանակներում հունիսի 13-14-ին կայցելի Հայաստան: Այս մասին NEWS.am-ին հայտնում է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Ինչպես հաղորդում է Շվեդիայի ԱԳՆ-ն, հունիսի 12-15-ին Կարլ Բիլդտը կայցելի Հարավային Կովկասի երկրներ` Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան, «որպեսզի պատկերացում կազմի տարածաշրջանում քաղաքական դաշտի փոփոխությունների մասին»:
«Սպասվում է նրա երկկողմ հանդիպումները հարավկովկասյան երկրների ԱԳ նախարարների հետ»,- ասված է Շվեդիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:




























