Եվրահանձնաժողովը (ԵՀ) 2021 թվականին բարձրացրել է համաշխարհային տնտեսության վերականգնման սպասելիքները մինչեւ 5.2 տոկոս` աշնանային կանխատեսման 4.7 տոկոսի համեմատ: Այս մասին նշված է հինգշաբթի հրապարակված Եվրահանձնաժողովի ձմեռային տնտեսական կանխատեսման մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Բացի այդ, Եվրահանձնաժողովը բարելավել է 2020 թվականին համավարակի պատճառով անկման գնահատականը` 3.4 տոկոս` աշնանը սպասված 3.8 տոկոսի փոխարեն: 2022-ին աճի կանխատեսումը փոքր-ինչ բարձրացվել է` 3.7 տոկոսից մինչեւ 3.8 տոկոս:
Նավթի գների միջին մակարդակը 2021 թվականին մեկ բարելի դիմաց 54.2 դոլար կկազմի, իսկ 2022 թվականին` 51.9 դոլար մեկ բարելի դիմաց: ԵՀ-ն ընդգծում է, որ կանխատեսումը հիմնված է ՕՊԵԿ+-ի եւ կարտելի մեջ չմտնող պետությունների կողմից արտադրության կրճատումների եւ նավթի պահանջարկի նոր աճի վրա 2020-ի վերջին:





























