Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Կարսում է` «Ձմեռ -2021» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների վերջին փուլի դիտարկմանը մասնակցության համար:

Կարսում նրանք` Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ միասին, այցելել են դաշտային հացի փուռը: Հուլուսի Աքարը, կիսելով փռում պատրաստած հացը, հյուրասիրել է Զաքիր Հասանովին:

Հիշեցնենք, որ Արցախի դեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ ագրեսիայից հետո Անկարան ամրապնդում է իր ռազմական ներկայությունն Ադրբեջանում, հատկապես` Նախիջեւանում, եւ զուգահեռաբար ամեն կերպ ներողամիտ եղբայրական վերաբերմունք է ցույց տալիս: