Վրաստանը 2012 թվականին Աֆղանստան է ուղարկելու խաղաղապահ առաքելության երկրորդ գումարտակը: Որոշումը կայացվել է Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայայի եւ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար, գեներալ Դեվիդ Պետրեուսի հանդիպման ընթացքում, Բրյուսելում:
Վրացի զինվորականները Աֆղանստանում են գտնվում 2009-ից: Անվտանգության աջակցության միջազգային ուժերի կազմում ծառայություն են կատարում մեկ վաշտ (175 զինվոր եւ սպա)` Քաբուլում, Ֆրանսիայի պատասխանատվության գոտում, եւ մեկ գումարտակ (749 մար) Գիլմենդ նահանգում, ԱՄՆ պատասխանատվության գոտում:
Նշենք, որ մայիսի 11-ին Հայաստանի խորհրդարանը որոշում կայացրեց երկարաձգել Աֆղանստանում հայկական զորակազմի տեղակայման ժամկետն ու ավելացնել զորակազմի թիվը` ներկայիս 45-ից հասցնելով 130-ի:




























