Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Սոլովյով Live» հաղորդման եթերում ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է խզմանը Եվրամիության հետ: Ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովի հարցի պատասխանը հրապարակվել է Ռուսաստանի արտգործնախարարության կայքում:
«Ելնում ենք նրանից, որ մենք պատրաստ ենք: Եթե կրկին տեսնենք (ինչպես արդեն բազմիցս զգացել ենք), որ ինչ-որ ոլորտներում պատժամիջոցներ են կիրառվում, որոնք ռիսկեր են ստեղծում մեր տնտեսության համար, այդ թվում` ամենազգայուն ոլորտներում: Մենք չենք ցանկանում մեկուսանալ աշխարհի կյանքից, բայց պետք է պատրաստ լինել դրան: Խաղաղություն ես ուզում` պատրաստվիր պատերազմի»,- Սերգեյ Լավրովի խոսքերը մեջբերել է Ռուսաստանի ԱԳՆ-ն:





























