Փակ շրջան է ձեւավորվել Արկտիկայում սառույցի հալոցքի գործընթացի շուրջ. Արկտիկայում սառույցի հալոցքն արագանում է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում յոդ պարունակող ամպերի ձեւավորման պատճառով: Իսկ այդ ամպերը ձեւավորվում են, քանի որ հալչում են սառույցներն ու յոդ պարունակող մասնիկների անհետացումը տեղի է ունենում օվկիանոսի էլ ավելի մեծ մակերեւույթի վրա: CLOUD միջազգային ծրագրի մասնագետները, որոնք զբաղվում են կլիմայի փոփոխությունն ուսումնասիրելու հարցերով, եկել են այդ եզրահանգմանը Շվեյցարիայում մի շարք գիտափորձեր անցկացնելու արդյունքում, հաղորդում է Planet- today-ը:

Երկրի վրա ցանկացած ամպերը ձեւավորվում են միանման կենպով. Երկնքում գոյություն ունեցող մասնիկների միանում են ջրի գոլորշու մոլեկուլները: Այդ մասնիկները կարող են լինել սովորական փոշի, աղ, խեժ: Ամպերի առաջացման համար կարեւոր են դրանց չափերը: Ամպերի ահռելի ծավալներն արգելափակում են Երկրից ջերմության հեռացումը՝ բարձրացնելով դրա մակերեւույթի ջերմաստիճանը:

Գիտափորձի ընթացքում գիտնականների միջազգային խումբն իմիտացրել է Արկտիկայում աէրոզոլային մասնիկների ձեւավորման գործընթացը հատուկ ստեղծված խցում: Գիտնականներին արդեն հայտնի է, որ ծովի ջրի գոլորշիացման դեպքում օդում ձեւավորվում են յոդաթթու պարունակող մասնիկներ: Խցում գիտափորձը ցույց է տվել, որ յոդ պարունակող մասնիկները շատ ավելի արագ են ձեւավորում միացություններ ջրի գոլորշու մոլեկուլների հետ, քանի այլ քիմիական տարրերի մասնիկները այդպիսի պայմաններում: Դա տեղի է ունենում, քանի որ այդ գործընթացի կատալիզատորը տիեզերական ճառագայթների իոններն են, այսինքն՝ յոդի մասնիկների հիման վրա ամպերի ձեւավորման գործընթացն արագացնելու համար բավարար է սովորական ցերեկային լույսը: Այդ եզրահանգումները CLOUD-ի փորձագետները հրապարակել են Science-ում:

Առաջանում է այսպես կոչված դրական հետադարձ կապ, երբ օդում յոդ պարունակող մասնիկների զանգվածային հայտնվելը հանգեցնում է ամպերի ձեւավորմանը: Դրանք, իրենց հերթին, ազդում են սառցաբեկորների ջերմաստիճանի բարձրացմանը՝ արագացնելով հալոցքը, ինչն էլ հանգեցնում է բաց ծովի ջրի լայնածավալ տարածքների առաջացմանը, որի դեպքում նույնպես օդում տարածվում են յոդի մասնիկներ: