Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն, մեկնաբանելով դիվանագետների ներկայությունը Ալեքսեյ Նավալնու գործով նիստերին, այն նորմալ դիվանագիտական ​​պրակտիկա է անվանել, որը համահունչ է միջազգային չափանիշներին. ԵՄ-ն արել է այդպես նախկինում եւ անում է հիմա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Դա դասական դիվանագիտական ​​պրակտիկա է: Հնարավորության դեպքում դիվանագիտական ​​առաքելությունները տեղում հետեւում են դատավարություններին, դա լիովին նրանց լիազորությունների սահմաններում է եւ համապատասխանում է միջազգային չափանիշներին: Մենք հետեւում ենք ընթացակարգերին, դա ընդհանուր կանոն է»,- ասել է Ստանոն Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ:

Ավելի վաղ Մոսկվայի քաղաքային դատարանում Նավալնու դեմ «Իվ Ռոշե»-ի գործով նիստին 14 պետության ներկայացուցիչներ էին ժամանել: Ռուսաստանի արտգործնախարարությունում, մեկնաբանելով արեւմտյան դեսպանատների գործողությունները Ռուսաստանում չհամաձայնեցված ակցիաների եւ Նավալնու գործով դատավարությանը դիվանագետների ներկայության հետ կապված, հայտարարել են, որ Մոսկվան կաշխատի յուրաքանչյուր նման դեպքում: Վարչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ օտարերկրյա դիվանագետների ներկայությունը  Նավալնու գործով դատավարությանը  քաղաքական ակցիա է, միջամտություն Ռուսաստանի Դաշնության ներքին գործերին եւ Ռուսաստանին զսպելու Արեւմուտքի փորձերի ինքնամերկացում: