Ճապոնիայում ուժի մեջ է մտել օրենք, որը նախատեսում է խոշոր տուգանքներ COVID-19-ի դեմ պայքարի հարցով միջոցների խախտման համար: Համապատասխան փաստաթղթին աջակցել են ամսվա սկզբին պատգամավորների մեծամասնությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նոր օրենքը, մասնավորապես, նախատեսում է տուգանք մինչեւ 500 հազար իենի (4,7 հազար դոլար) չափով: Նման չափով տուգանք է նախատեսված նաեւ բիզնեսի ներկայացուցիչների, այդ թվում բարերի եւ ռեստորանների համար, որոնք չեն կատարում աշխատանքի դադարեցման հարցով իշխանության խորհուրդները:





























