Փարիզում անհայտ անձինք 500 հազար եվրոյի թալանել են հնաոճ իրերի կոլեկցիոներ եւ հեռուստահաղորդավարուհի Կարոլին Մարժերիդոնի բնակարանը: Այս մասին հայտնել է Le Parisien թերթը՝ հղում անելով իր աղբյուրին:

Բնակարանը գտնվում է Փարիզի տասնյոթերորդ թաղամասում: 54-ամյա մի կին ոստիկանություն է զանգահարել փետրվարի 12-ին, ժամը 19:30-ին, երբ հայտնաբերել է, որ տան մուտքի դուռը կոտրված է:

«Ըստ տուժածների տրամադրած տեղեկատվության՝ գողը կամ գողերը գործել են 12։20-19։30-ն ընկած ժամանակահատվածում»,- ասել է աղբյուրը:

Կողոպտիչները գողացել են ժամացույցներ, փողեր, թանկարժեք զարդեր ու կաշվե իրեր: Իրավապահները քրեական գործ են հարուցել, հաղորդում է Gazeta.ru-ն: