Գերմանիայում վերջապես պարզել են աղիքային  ցուպիկով վարակվելու աղբյուրը. պատճառը լոբազգիներն են։ Այս մասին հայտարարել է Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի սպառողների շահերի պաշտպանության նախարարությունը։

«Տիկնայք եւ պարոնայք, մենք նորություն ունենք։ Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում պարզվել է աղիքային  ցուպիկով վարակվելու աղբյուրը. պատճառը լոբազգիներն են։ Մենք նման եզրակացության եկել ենք լաբորատոր հետազոտություններից հետո»,- հայտարարել է Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի առողջապահության նախարար Յոհան Ռեմմելը, գրում է Vesti.ru-ն։

Նշենք, որ սկզբում ինֆեկցիայի աղբյուր էին համարվում իսպանական վարունգները։