Ալժիրում ջիհադիստը մահապատժի է դատապարտվել 6 տարի առաջ ֆրանսիացի լեռնագնացին առեւանգելու եւ գլխատելու համար, հաղորդում է AFP-ը:

2014 թվականին Էրվե Գուրդելի սպանության համար պատասխանատվություն է ստանձնել ջիհադիստական բջիջը, որը կապ ունի «Իսլամական պետություն» խմբավորման հետ:

55-ամյա Գուրդելին առեւանգել էին Հյուսիսային Աֆրիկայում Ջուրջուրա ազգային պարկում:

Նրա անհետացումից հետո 3 օր անց «Ջունդ ալ-Խալիֆաթ» («Խալիֆաթի զինվորները») խմբավորման զինյալները նրա սպանության սարսափելի տեսանյութ էին հրապարակել:

Մեղադրանք է առաջադրվել 14 անձի: Նրանցից 8-ից միայն մեկը՝ Աբդելմալեք Համզաուին,  գտնվում է կալանքի տակ, մյուս 7-ը հեռակա կարգով մահապատժի է դատապարտվել:

Համզաուին մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել մահապատժի՝ չնայած նրան, որ 1993 թվականից Ալժիրում գործում է մահապատժի մորատորիում:

Գուրդելին առեւանգները պահանջել են Սիրիայում եւ Իրաքում ԱՄՆ գլխավորությամբ կոալիցիայի ավիահարվածների դադարեցում: Կոալիցիայի կազմում է նաեւ Ֆրանսիան: Փարիզը մերժել է նրանց պահանջը:

Գուրդելի մարմինը հայտնաբերել են հաջորդ տարվա հունվարին 3000 ալժիրցի զինվորների մասնակցությամբ օպերացիայից հետո: Նրա մնացորդները հայտնաբերվել են ականապատ գերեզմանատանը: