Ատամնաբույժները կարծում են, որ ատամները ճիշտ եւ կանոնավար մաքրելու դեպքում հնարավոր է խուսափել ատամների եւ լնդերի  մի շարք հիվանդություններից, գրում է Medici.ru-ն:

Բժիշկները խորհուրդ են տալիս բերանի խոռոչի խնամքի հետեւյալ հիմնական կանոնները.

1. Ատամներն անհրաժեշտ է մաքրել երկու րոպեի ընթացքում, ընդ որում` պետք է արվի խոզանակի մոտ 400 շարժում

2. Անհրաժեշտ է հեռացնել լեզվից դեղին փառը

3. Պետք է օգտագործել  ֆտոր պարունակող ատամի մածուկ

4. Կարելի է օգտագործել ատամի թել, էլիքսիր, հատուկ խոզանակներ

5. Խորհուրդ է տրվում չօգտագործել ածխաջրերով հարուստ քաղցր սնունդ` պաղպաղակ, շոկոլադ, կարամել եւ այլն ուտելուց երկու ժամ հետո

6. Երբեմն պետք է ընդունել В խմբի վիտամիններ

7. Ավելի լավ է  հրաժարվել  ցանկացած տեսակի սիգարետից: