ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն քննադատել է Իրանի նկատմամբ Բայդենի վարչակազմի քաղաքականությունը այն բանից հետո, երբ Սպիտակ տունը հասկացրել է, որ պատրաստ է թարմացնել Թեհրանի հետ միջուկային գործարքի հարցով դիվանագիտական հարաբերությունները:

«Այաթոլլահը հասկանում է միայն ուժը: Ես համակարգում էի իրանական սպառնալիքի պատասխանը, որը պաշտպանում էր ամերիկացիներին ահաբեկչությունից եւ աջակցում Իսրայելին: Եվրամիության հարմարվողականության մոդելը Իրանին երաշխավորում է ճանապարհ միջուկային զինանոցի նկատմամբ»,-ասել է Պոմպեոն Washington Free Beacon-ին տված հարցազրույցում:

Ավելի վաղ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսն ասել է, որ Բայդենի վարչակազմը կընդունի «Եվրամիության բարձրագույն ներկայացուցչի հրավերը՝ P5+1 հանդիպմանը մասնակցելու համար եւ կքննարկի դիվանագիտական ուղիները Իրանի միջուկային ծրագրի հարցով առաջընթացի համար»: