Հայաստանը մտնում է վճռորոշ փուլ. ստի, կեղծիքի և պարտության սիմվոլ իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, օր առաջ պետք է հրաժարական տա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է պայքարի իր ազատության, իր իրավունքների համար, որպեսզի վերականգնի Հայաստանում խոսքի, մտքի, կամքի ազատությունը և վերագտնի իր ազգային արժանապատվությունը:
Եկել է սառը և սթափ մտածելու ժամանակը։ Մեր պետականությանը սպառնացող անվտանգային խնդիրներն օր օրի ավելի են ահագնանում, մեր տնտեսությունը փլուզման եզրին է, կասկածի տակ է մեր պետականությունը...
Ու չկարծեք, թե սա չափազանցություն է։
Սա ցավալի իրողություն է, որը պետք է ընկալի յուրաքանչյուր քաղաքացի:
Պատմությունը ցույց է տվել, որ մեր ուսյալ ազգը համատարած խավարի մեջ մշտապես գտել է լույսի ուղին և քայլել դրան ընդառաջ։
Ոչինչ չի փոխվել։
Մենք կարող ենք նոր հաղթանակներ կերտել։
Մենք կարող ենք մեր կամքը թելադրել։
Մենք կարող ենք վճռորոշ խոսք ասել ու գտնել մեր հաջողության բանաձևը:
Հավատացած եղեք՝ ՄԻԱՍԻՆ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ։
Մեր հաղթանակն անկասելի է»:





























