Փետրվարի 25-ի գիշերը Հայաստանի առանձին վայրերում սպասվում են ձյան տեղումներ: Ցերեկը կդիտվի առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարեւելյան՝ 5-10 մ/վ: Լոռիի, Տավուշի, Սյունիքի մարզերում եւ Արցախում օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի, սակայն արդեն ուրբաթ այն կրկին աստիճանաբար կբարձրանա:

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1-3, վաղը ցերեկը՝ +5+7:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ -7-12, ցերեկը՝ -3+2,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -7-12, ցերեկը՝ -3+2,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +4+6,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -11-16, ցերեկը՝ 0-5,

Լոռիում  գիշերը՝ -10-15, ցերեկը՝ 0-5,

Տավուշում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -2+1,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -7-10, ցերեկը՝ 0-5,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +4+6,

Արարատում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +5+7, 

Արմավիրում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +5+7,  

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -9-12, ցերեկը՝ 0-5,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +5+7,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ -5-8, ցերեկը՝ 0-3,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -8-12, ցերեկը՝ 0-5,

Արցախում գիշերը՝ -5-8, ցերեկը՝ +2+5: