Վաղը ավտոշարասյունով գնալու ենք շրջան, ուզում ենք ամբողջ Հայաստանը պտտվել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 24-ին, Ազատության հրապարակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Հետո կվերադառնանք Երեւան: Այստեղ երթեր էլ կլինեն, հանրհավաքներ էլ կանենք: Կարող է պերմանենտ հանրհավաք անենք: Մի օր էլ կարող է հանրահավաք լինի, նստենք, մնանք: Կարող է մի քիչ տաք լինի, չնայած, կարծում եմ՝ մինչ էդ կքշենք իրեն»,-ասաց նա:

Ավելի ուշ Հայրենիքի փրկության շարժումը հայտարարություն տարածեց, որ ժամը 13:00-ին Արտաշատի մայրուղու սկզբնամասում գտնվող «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի մոտից տեղի կունենա ավտոերթ դեպի Մասիս եւ Արտաշատ քաղաքներ։