ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Թումանյանի, Բերդի և Ստեփանավանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Իջևանի տարածաշրջանում, Արթիկ-Ալագյազ, Կապան-Քաջարան, Գորիս-Սիսիան և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ոսկեպարից մինչև Ջուջևան ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: