Երեւանում, այսօր՝ փետրվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։10-ի սահմաններում Ազատության պողոտայում, «Հաղթանակ» զբոսայգու դիմաց, դեռեւս անհայտ հանգամանքներում, բախվել են BMW, Volkswagen Passat եւ Nissan March մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել  է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորի ինքնությունը։