Ազգային ժողովի Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ահա 2020թ. ՀՀ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) տարեկան նախնական տվյալները՝

ՀՆԱ իրական անկումը կազմել է 7.6%.

Գյուղատնտեսության անկումը՝ 4%.

Մշակող արդյունաբերության անկումը՝ 3.4%.

Շինարարության անկումը՝ 6.6%.

Մեծածախ եվ մանրածախ առևտրի անկումը՝ 11.7%.

Զվարճությունների, հանգստի և մշակույթի  անկումը՝ 28.4%.

Կացության և հանրային սննդի կազմակերպման անկումը՝ 45.1%.

Փոխադրումների և պահեստային տնտեսության անկումը՝ 33.7%:

Միաժամանակ՝

Հանքարդյունաբերությունը աճել է 12%.

Տեղեկատվության և կապի աճը կազմել է 6.2%.

Առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման աճը՝ 8.4%:

Հավելեմ նաև, որ Համաշխարհային Բանկի խմբի նախնական կանխատեսումների համաձայն՝ Հայատանի ՀՆԱ իրական աճի ցուցանիշը 2020թ. համար ամենայն հավանականությամբ լինելու է վատագույնը՝ մեր բոլոր հարևանների համեմատությամբ»: