Համաշխարհային շուկաներում նավթի գները տարբեր ուղղություններով փոփոխություններ են կրել` կապված Հունաստանի վարկային ռեյտինգի անկման եւ Royal Dutch Shell նավթային ընկերության կողմից  Նիգերիայի տերմինալներից մեկում հայտարարված արտակարգ  իրավիճակի հետ:

Brent Crude Oil մակնիշի նավթի հուլիսյան ֆյուչերսների գները Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում բարձրացվել են 0,38  դոլարով եւ հասել 119,10  դոլարի` մեկ բարելի դիմաց:

Նյու Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում ամերիկյան Light Sweet Crude Oil մակնիշի թեթեւ նավթի գինը նվազել է 1,99  դոլարով, հասնելով 97,30  դոլարի` մեկ բարելի դիմաց: