Իրանը կարող է վերանայել ՄԱԳԱՏԷ-ի հետ իր համագործակցությունը, եթե հակաիրանական բանաձեւի նախագիծը հաստատվի: Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիեն, փոխանցում է Mehr-ը:

«Լրացուցիչ արձանագրության իրականացման կասեցումը հավասարակշռող ակտ էր` Իրանի խորհրդարանի կողմից հաստատված օրենքի համաձայն, որը հիմնված էր ԳՀՀԾ-ի 36-րդ հոդվածի վրա, որը կողմերից մեկին իրավունք է տալիս մասամբ կամ ամբողջությամբ կասեցնել իր պարտավորությունները, եթե մյուս կողմերը չեն կատարում իրենց ստանձնած պարտավորությունները»,- ասել է նա: «Իրանը գործել է այս շրջանակներում»,- ասել է նա:

Նրա խոսքով` «եթե հակաիրանական բանաձեւը վավերացվի, Իրանը համապատասխան որոշումներ ու քայլեր կձեռնարկի»: «Մեր արձագանքը կարող է ՄԱԳԱՏԷ-ի հետ մեր համագործակցության վերանայումը լինել»:

Ընդգծելով, որ Իրանը կշարունակի հետեւել ԳՀՀԾ-ին` նա խոստացել է, որ «եթե մյուս կողմերը վերսկսեն իրենց պարտավորությունները, մենք անմիջապես եւ առանց հապաղելու կվերսկսենք մեր բոլոր պարտավորությունները իրագործումը, այդ թվում` Լրացուցիչ արձանագրության ամբողջական կատարումը»:
Ռաբիեն ասել է, որ Իսլամական Հանրապետության դիվանագետները չպետք է խաղան ԱՄՆ վարչակազմի խաղը` նշելով, որ ամերիկացիները դեռ հրաժարվում են որեւէ քայլ ձեռնարկել վստահության ամրապնդման համար: Նրա խոսքով, հաշվի առնելով Իրանի արտաքին քաղաքականությունը, վարչակազմը տրամաբանական որոշումներ է կայացրել եւ շարունակում է դրանք իրականացնել:

Նրա խոսքով` «անցյալ շաբաթ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համաձայնեցմամբ, մենք իրագործեցինք Իրանի խորհրդարանի ընդունած օրենքն այնպես, որպեսզի կարողանանք միջազգային հանրությանը հավաստիացնել, որ մեր խաղաղ միջուկային ծրագրերն ընթանում են ըստ պլանի եւ միջազգային վերահսկողության ներքո»:

իրականացնել Այսօր մենք ակնկալում ենք, որ ԳՀՀԾ-ի մասնակիցները մի քայլ հետ կկատարեն` ապացուցելու իրենց բարեխղճությունը: Ցանկացած գործողություն, որը հակասում է մեր սպասելիքներին, վնասակար հետեւանքներ կունենա դիվանագիտական ​​գործընթացի համար եւ կարող է արագ փակել հնարավորությունների պատուհանները,- նախազգուշացրել է նա:- Մենք սպասում ենք ԱՄՆ գործողություններին, իսկ Բայդենի վարչակազմը չի կարող շարունակել Թրամփի քաղաքականությունը եւ այլ արդյունք ակնկալել»: