Երեւանում հունիսի 14-ին կանցկացվի Եվրասիական երկրների հետ ավտոմոբիլային տրանսպորտի միջազգային միության (IRU) կոմիտեի նիստը, որին կմասնակցեն նաեւ ԱՊՀ երկրների ներկայացուցիչներ։
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից, նիստի օրակարգում ներառված են բեռնափոխադրումների եւ տրանսպորտային փոխադրումների հետ կապված մի շարք հարցեր:
Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության եւ IRU-ի միջեւ Հայաստանի, Ասիայի, Եվրոպայի եւ համաշխարհային հիմնական շուկաների տարածքում ավտոտրանսպորտային փոխադրումների զարգացման վերաբերյալ փոխըմբռնման մասին հուշագիր կստորագրվի։




























