Ռուսաստանի Լիպեցկի մարզի Սսելկի գյուղում գնդակահարել են Հայաստանի 33-ամյա մի քաղաքացու, ով մշտական հիմունքներով բնակվում էր Իսպանիայում:
Սպանվածը հունիսի 12-ին խմում էր ընկերների հետ: Քեֆի ժամանակ վեճ է ծագում, եւ ներկաներից մեկը կրակում է տղամարդու վրա որսորդական հրացանից եւ փախուստի դիմում:
Հետախուզում է հայտարարվել գյուղի 41-ամյա բնակչի նկատմամբ: Հարուցվել է քրեական գործ:




























