Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Կառավարիչների խորհրդի Թեհրանի վերաբերյալ բանաձեւի նախագիծը մերժվել է Թեհրանի, ՌԴ-ի եւ Չինաստանի ջանքերի շնորհիվ: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Թեհրանում, Վիեննայում եւ երեք եվրոպական երկրների (Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի) մայրաքաղաքներում [մեր] դիվանագիտական ջանքերի շնորհիվ, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Չինաստանի համագործակցությամբ բանաձեւը մերժվել է»,- նրա խոսքն է մեջբերել Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչության մամուլի ծառայությունը:





























