Թուրքիան պետական գաղտնիքներ հրապարակելու համար երկու լրագրողի բանտային ազատազրկման է դատապարտել:

OdaTV-ի լուրերի խմբագիր Մյույիսեր Յըլդըզը դատապարտվել է երեք տարի յոթ ամսվա ազատազրկման, իսկ Անկարայի TELE1-ի ներկայացուցիչ Իսմայիլ Զեկի Դյուքելը՝ նույն մեղադրանքով մեկ տարի 15 օրվա ազատազրկման:

Յըլդըզը եւ Դյուքելը հունիսի 12-ին ձերբակալվել էին լրտեսության մեղադրանքով, սակայն հետագայում նրանց մեղադրել են պետական գաղտնիքներ հրապարակելու մեջ՝ կապված Լիբիա Թուրքիայի ռազմական ներխուժման մասին հրապարակումների հետ:

Զինվորական սպա Էրդալ Բարանը նույնպես դատապարտվել է յոթ տարի վեց ամսվա ազատազրկման՝ Յըլդըզին ու Դյուքելին տեղեկություններ փոխանցելու համար, հաղորդում է T24-ը:

Թուրքիան աշխարհում ամենաշատ լրագրող բանտարկողներից մեկն է: 2016-ին հեղաշրջման ձախողված փորձից հետո իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ուժեղացրել է ճնշումը այլախոհ լրագրողների վրա: