Մարտի 10-ին Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Գեղամ Հովեյանի թեկնածությանը:

Հովեյանի թեկնածությունն առաջադրել է իշխող «Իմ քայլը» դաշինքը: Հանձնաժողովի նիստի ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր Կարեն Գրիգորյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրեց Հովեյանի համառոտ կենսագրությունը, այնուհետեւ թեկնածուն ներկայացրեց Հաշվեքննիչ պալատի գործունեության վերաբերյալ իր տեսլականը եւ պատասխանեց պատգամավորներին հետաքրքրող մի շարք հարցերի:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Հովեյանի թեկնածությունը ստացավ միաձայն դրական եզրակացություն: