Հունիսի 15-ից Երեւան-Բաթումի-Երեւան ուղղությամբ իր ամենօրյա աշխատանքը կսկսի «Արմենիա» ֆիրմային  գնացքը։ Երեքշաբթի եւ ուրբաթ օրերին կաշխատի նաեւ Երեւան-Բաթումի-Երեւան ուղեւորատար սոցիալական լրացուցիչ գնացքը։

Տոմսերը հնարավոր է ձեռք բերել Երեւանի, Վանաձորի, Գյումրիի եւ Արմավիրի կայարաններում:

Նշենք, որ «Արմենիա» ֆիրմային  գնացքով Երեւանից Բաթում հնարավոր կլինի հասնել 16 ժամ 37 րոպեում, իսկ ետդարձը կտեւի 16 ժամ 55 րոպե։ Անցած տարի Երեւան-Բաթումի ճանապարհը տեւում էր 18 ժամ, Բաթումի-Երեւան ճանապարհը՝ 18 ժամ 13 րոպե։

«Արմենիա» ֆիրմային  գնացքի տոմսերի վաճառքը սկսվել է հունիսի 6-ից։