ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման տարվել է հյուսքով եւ մտածում է հրաժարվել հանրային կյանքից:
People ամսագրին տված հարցազրույցում նա պատմել է, որ վերցրել է շյուղերը, որպեսզի համավարակի ընթացքում չձանձրանա, եւ «ծուղակն է ընկել»: «Հյուսելը ընդմիշտ կլինի»,- ասում է Օբաման: Նա կլոր վզով իր առաջին սվիտերն է հյուսում՝ ամուսնու նախկին նախագահ Բարաք Օբամայի համար: «Ես մտածում եմ ինչպես անել թեւքերն ու օձիքը»:
Նախկին առաջին տիկինը պատմել է նաեւ այն մասին, թե ինչպես է համավարակն օգնել իրեն եւ ամուսնուն վերադարձնել «գողացված պահերը» 22-ամյա Մալիայի եւ 19-ամյա Սաշայի հետ, ովքեր քոլեջից տուն են վերադարձել կարանտինի ընթացքում:
Նա նաեւ խոսել է «ցածր աստիճանի ընկճախտի» մասին, որ ունեցել է համավարակային մեկուսացման ընթացքում եւ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո:





























