Այս գիշեր «Կանաչապատում և շրջական միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցներն ահազանգ են ստացել, որ Շերամի 105 հասցեում ապօրինի ծառահատում է իրականացվում:

Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է. «Ստորաբաժանման մասնագետները գնացել են դեպքի վայր և կանխել ծառի տապալումը: Ծառահատումն իրականացվում էր բակային տարածքում:

Մեղադրանքին ի պատասխան` քաղաքացին սկսել է պնդել, թե տարածքը սեփականաշնորհված է, և այնտեղ աճող ծառերի ճակատագիրն ինքն է վճռում:

Սեփականության վերաբերյալ փաստաթղթեր չի ներկայացրել:

Դեպքի կապակցությամբ «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ը դիմել է ՀՀ Ոստիկանություն:

Գործն ընթացք է ստացել, իսկ մինչ այդ 40-ամյա թթենին վիրավոր կանգնած է բակում։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան Այս գիշեր մեր աշխատակիցները ահազանգ են ստացել, որ Շերամի 105 հասցեում ապօրինի...

Опубликовано «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» Пятница, 12 марта 2021 г.