Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հատուկ ներկայացուցիչն ու արտգործնախարարն այսօր՝ հունիսի 15-ին Անկարա են մեկնելու։
Firat գործակալության փոխանցմամբ՝ սպասվում է, որ Ասադի հատուկ ներկայացուցիչ Թյուքմանն ու Սիրիայի ԱԳ նախարար Վելիդ Մուալիմը հունիսի 15-ին Անկարայի ժամանակով 16։00-ին կհանդիպեն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Նշվում է, որ Ասադի ներկայացուցիչը Էրդողանին հատուկ հաղորդագրություն է փոխանցելու։
Հիշեցնենք, որ Սիրիայի նախագահը հեռախոսային զրույց է ունեցել Էրդողանի հետ՝ շնորհավորելով ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Էրդողանն իր հերթին կոչ է արել Սիրիայի նախագահին` հեռու մնալ բռնություններից եւ անհապաղ երկրում սկսել բարեփոխումներ: Էրդողանը անհանգստություն հայտնել նաեւ, որ Սիրիայում հակաթուրքական գործողություններ են սկսվել` հիշեցնելով Սիրիայում Թուրքիայի դեսպանատան եւ հոյւպատոսության առջեւ տեղի ունեցած հակաթուքրական բողոքի գործողությունները:




























