Tesla մեքենաշինական ընկերության ներդրողը դատի է տվել ընկերության հիմնադիր Իլոն Մասկին եւ տնօրենների խորհրդին՝ Twitter-ում արված հաղորդագրությունների համար, որոնք խախտում են պայմանավորվածություններն ամերիկյան բորսային կարգավորողի՝ Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովի (SEC) հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը:
Հաղորդվում է, որ հայցը ներկայացվել է մարտի 8-ին:
Հայցի համաձայն՝ Մասկի «սխալ վարքը» եւ Tesla-ի տնօրենների խորհրդի անկարողությունն ապահովել բորսային կարգավորիչի պահանջները «զգալի վնաս են հասցրել» ընկերությանը, այդ թվում՝ նշանակալից իրավական տույժեր եւ « միլիարդավոր դոլարների կորուստ շուկայական կապիտալիզացիայի պատճառով»:
Ներդրողն ասել է, որ Մասկը բազմիցս խախտել է ԱՄՆ Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովի հետ 2018 թվականին կնքված պայմանագրի դրույթները: Նա նշել է, որ, չնայած կարգավորիչի կողմից սահմանված սահմանափակումներին, Tesla-ի հիմնադիրը «շարունակել է թվիթեր տեղադրել՝ առանց անհրաժեշտ նախնական համաձայնեցման»:
Նախկինում Մասկն արդեն խնդիրներ ունեցել է Twitter-ում իր գրառումների հետ կապված: ԱՄՆ Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովը դատի էր տվել Մասկին՝ պնդելով, որ նա խախտել է կարգավորիչի հետ կնքված պայմանագրի դրույթները՝ առանց նախնական համաձայնեցման ընկերության մասին կարեւոր տեղեկություններ տեղադրելով Twitter-ում:
2018-ին Մասկը համաձայնության էր եկել հանձնաժողովի հետ, որը նրան մեղադրում էր արժեթղթերի կեղծման մեջ: ԴրանTwitter-ում տեղի ունեցած մի միջադեպ էր հանգեցրել, երբ Մասկը հայտարարել էր, որ պատրաստ է Tesla-ն ոչ հանրային ընկերություն դարձնել՝ մեկ բաժնետոմսի դիմաց 420 դոլար: Հետագայում դա չէր հաստատվել: Այս հայտարարությունները Tesla-ի բաժնետոմսերի գնի կտրուկ տատանումների հանգեցրեց, որում Մասկն ամենախոշոչ բաժնետերն է:
Պայմանագրի պայմանների համաձայն՝ հանձնաժողովը հրաժարվել է գործարարի դեմ հայցից, սակայն Մասկը եւ Tesla-ն յուրաքանչյուրը 20 միլիոն դոլար տուգանք է վճարել: Մասկը լքել է նաեւ տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը: Բացի այդ, նա պարտավորվել է համաձայնեցնել կարգավորող մարմնի հետ տեղեկատվությունը սոցցանցերում, որը մեծ նշանակություն ունի բաժնետերերի համար:





























