Իռլանդիայի արտաքին գործերի նախարար Սայմոն Քաունին շաբաթ օրը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան «այլասերված ազգայնականություն» է ցուցադրում՝ ձգտելով առեւտրային համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ նախքան Եվրամիությունը կկարողանա անել դա, հաղորդում է Reuters-ը:
«Գաղափարն այն մասին, որ Բրիտանիան կարող է առաջինը հասնել այնտեղ, անկեղծ ասած, նեղ է: Դա այլասերված ազգայնականություն է, երբ իրականում Բրիտանիան եւ ԵՄ-ն պետք է միասին աշխատեն որպես գործընկերներ»,- ասել է նա The Times-ին տված հարցազրույցում:





























