ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Սոլովյով Live» YouTube-ալիքի եթերում մեկնաբանել է բուլղարացի լրագրող Բորիս Անզովի հետ կապված իրավիճակը, որը ձիով եկել էր ԱԳՆ շենքի մոտ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ինչպես պատմել է հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը, կովկասյան ազգային հանդերձանքով լրագրողը մի խումբ ընկերների հետ եկել էր ԱԳՆ Մարիա Զախարովային առաջարկություն անելու: Ինքը՝ Անզովը, գրել է Instagram-ում, որ պատրաստվում էր շնորհավորել ԱԳՆ ներկայացուցչին մարտի 8-ի կապակցությամբ, սակայն Զախարովան դուրս չէր եկել, այդ պատճառով տղամարդիկ «կրակել են, պարել եւ հեռացել»:
«Ի՞նչ կարող եմ ասել, ես համարում եմ, որ տղամարդիկ պետք է զսպեն իրենց հույզերը»,-ասել է Զախարովան:
Նա նշել է, որ տեղեկացել է տեղի ունեցածի մասին «ավելի ուշ իր գործընկերներից՝ նախարարության շենքի անվտանգության աշխատակիցներից»:





























