Ֆրանսիացի եւ նորվեգացի հնագետները հայտնաբերել են Եգիպտոսի Արեւմտյան անապատում հին քրիստոնեական ավերակներ, որոնք վկայում են տարածաշրջանում հինգերորդ դարում վանականների կյանքի մասին, գրում է AFP-ն՝ հղում անելով Եգիպտոսի հնությունների նախարարությանը:

Համալիրը կազմված է վեց հատվածներից, որոնցում կան երեք եկեղեցիների եւ վանական համալիրների ավերակներ, որոնց պատերին կան գրաֆիտիներ եւ ղպտիական ենթատեքստով խորհրդանիշներ, ասել է նախարարությունում իսլամական, ղպտիական եւ հրեական հնությունների բաժնի ղեկավար Ուսամա Թալաթը:

Առաքելության ղեկավար Բիկտոր Գիքան ասել է, որ 2020 թվականին հայտնաբերվել է 19 շինություն եւ եկեղեցի, որոնք կառուցված են եղել ժայռի մեջ, ասված է հաղորդագրության մեջ:

Եկեղեցում պատերը զարդարված են եղել կրոնական գրություններով եւ աստվածաշնչյան հատվածներով հուներենով, որոնք բացահայտում են տարածաշրջանում վանական կյանքի էությունը, ասել է Գիքան:

Դա հստակ վկայում է, որ վանականներ են ապրել այդտեղ հինգերորդ դարում, հավելել է նա:

Այդ տեղանքը գտնվում է Կահիրեից հարավ-արեւմուտքում, եղել է բնակեցված 4-8-րդ դարերում, հայտնել են Ֆրանսիայի արեւելյան հնագիտության ինստիտուտից, որը պատասխանատու է առաքելության համար: