Իտալիայի լքված Լաուրենցանա քաղաքը, որը գտնվում է Բազիլիկատա շրջանում, հայտարարել է լքված տների վաճառքի մասին ընդամենը 1 եվրոյով: Սակայն, ի տարբերություն նման արշավին մասնակցող երկրի այլ տեղանքների, Լաուրենցանան տրամադրում է հատկապես շահավետ պայմաններ. ապագա սեփականատերը ստիպված չի լինի վճարել ապահովագրական դեպոզիտ, գրում է CNN travel-ը:

Սովորաբար այդպիսի անշարժ գույք գնելիս պահանջվում է երկու-հինգ հազար եվրոյի ավանդ: Լաուրենցանայի իշխանությունները նշել են, որ նրանք ցանկանում են օգնել մարդկանց գնել իրենց երազած տունը ՝ առանց ավելորդ պահանջների ու հոգնեցուցիչ ընթացակարգերի:

«Մենք ուզում ենք, որ այս արկածը հաճելի լինի, ոչ թե բեռ: Մենք ապավինում ենք գնորդների բարեխղճությանը եւ նպատակասլացությանը»,-ասել է քաղաքապետ Միշել Ունգարոն:

Տեղի իշխանությունները որոշել են նաեւ իջեցնել փաստաթղթերի ձեւակերպման տույժը (300 եվրո 2000-ի փոխարեն)՝ հաշվի առնելով, որ Իտալիայի այս շրջանում նույնպես համեմատաբար ցածր հարկեր կան:

Լաուրենցանայում այժմ վաճառքի է հանվել 10 տուն քաղաքի պատմական կետրոնում 40-150 քառակուսի մետր տարածքով: Բացի այդ, 40 լքված շենքեր վերանորոգման կարիք ունեն: Ունգարոյի խոսքով՝ գնորդները պետք է պատրաստ լինեն 20 հազար եվրոյի ներդրում կատարել, որպեսզի անշարժ գույքը նախնական տեսքին վերադառնա: