Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը չի ցանկանում արձագանքել ճանապարհային երթեւեկության կանոնների կոպիտ խախտման մասին հաղորդագրությանը եւ մեղավորին պատասխանատվության ենթարկել:

NEWS.am-ը հոդված է հրապարակել այն մասին, որ խախտողների նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքը նպաստում է ճանապարհատրանսպորտային պատահարների աճին: Նյութի հետ մեկտեղ հրապարակվել է տեսանյութ, որը դրանից մեկ օր առաջ նկարահանվել էր գործակալության թղթակցի տեսաձայնագրիչով: Հոդվածը տեսանյութի հետ միասին ուղարկվել է ոստիկանություն՝ որպես կոպիտ խախտման ազդանշան: Այսօր ոստիկանությունից ստացվել է պատասխան, համաձայն որի՝ «հրապարակված տեսանյութում չկան բավարար հիմքեր եւ ապացույցներ տրանսպորտային միջոցի վարորդին հայտնաբերելու եւ նրան վարչական պատասխանատվության ենթարկելու համար»:

Թեեւ տեսանյութում երեւում են կանաչ մեքենայի համարներն ու սերիան՝ 36 VP 964, իսկ վարորդի գործողությունները հակասում են ճանապարհային երթեւեկության կանոններին (հանդիպակաց շարքով վազանց, հետիոտնային անցումի վրա վազանց), ոստիկանությունը դա համառորեն չի ցանկանում տեսնել։