Անգլիական Ուոլսոլ քաղաքի վեցամյա բնակիչ Սիդակ Սինգխ Ջամաթն իր բակում գտել է քարացուկ, որը թվագրվում է միլիոնավոր տարիներ առաջ: Երեխան պեղումներն արել է Սուրբ Ծննդյան առիթով քարացուկներ բացահայտելու համար նվեր ստացած հավաքածուով, գրում է The Guardian-ը:
Տղայի խոսքով՝ նա պարզապես փորել է հողը որդեր փնտրելու նպատակով, երբ բախվել է մարջանին, որը հիշեցրել է խոշոր եղջյուր: Նա անվանել է իր գտածոն «եղջերավոր մարջան»:
Պալեոզորական դարաշրջանին մարջանի պատկանելը կարողացել է պարզել երեխայի հայրը՝ Վիշ Սինգխը, որն ինքը քարացուկների Facebook-յան խմբի անդամ է:
Նրան հաջողվել է պարզել, որ այդպիսի գտածոները գոյություն են ունեցել 251–488 միլիոն տարի առաջ՝ պալեոզորական դարաշրջանում, երբ Անգլիան գտնվել է ջրի տակ:





























