Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստ է փակել երկրի սահմանները տնտեսական աղետի դեպքում:

«Եթե ընդհանրապես տնտեսության մեջ աղետ լինի, մենք կփակենք սահմանները եւ  կներմուծենք այն, ինչ պետք է»,- ասել է Լուկաշենկոն այսօր կայացած մամուլի ասուլիսում:

«Հագնվելու եւ ուտելու համար մենք ամեն ինչ ունենք»,- հավելել է նախագահը:

Լուկաշենկոն միաժամանակ համոզմունք է հայտնել, թե Բելառուսը տնտեսական աղետի չի հասնի: «Մի քանի ամիս, եւ մենք դուրս կգանք այս վիճակից»,- ասել է նա: