Երեւանում հուլիսի 6-ից Հայաստանի ազգային պատկերասրահում կգործի տպագիր գրաֆիկայի ցուցահանդես (160 աշխատանք)` նվիրված սյուրռեալիստական ուղղության այնպիսի ճանաչված նկարիչների, ինչպիսիք են Սալվադոր Դալին, Հանս Բելմերը, Լեոնոր Ֆինին, Ջորջո դե Կիրիկոն:

Հայաստանի ազգային պատկերասրահից NEWS.am-ին հայտնում են, որ կներկայացվեն նաեւ աբստրակցիոնիզմի հիմնադիր Վասիլի Կանդինսկիի գրաֆիկական թերթերը /քսիլոգրաֆիա/` Արժիլե պատկերասրահի /ԱՄՆ, ք. Լոս Անջելոս/ տնօրեն Քրիստին Արժիլեի հավաքածուից: Կցուցադրվեն նաեւ հայ նկարիչների ստեղծագործություններ, ովքեր կրել են սյուրռեալիզմի ազդեցությունը կամ հարել են այդ ուղղությանը`  Ե. Քոչար, Հ. Հակոբյան, Լ. Թութունջյան, Գ. Խաչատրյան, Ս. Փարաջանով եւ այլք:

Արժիլեների ընտանիքին է պատկանում Սալվադոր Դալիի պղնձափորագրության  ամենամեծ հավաքածուն, որոնցից 120 օֆորտ կցուցադրվի Երեւանում, այդ թվում` «Մալդորորի երգերըե, «Դիցաբանությունե, «Ֆաուստե, «Հիպպիե եւ այլ շարքեր:

Աշխատանքների մեծ մասը ստեղծվել են 1934-1973 թվականներին եւ ընդգրկվել XX դարի փորագրության ոսկե ֆոնդում: