Ապրիլի 6-ին ԱՄՆ պատվիրակությունը կմասնակցի Իրանի միջուկային ծրագրի Համատեղ համապարփակ գործողությունների պլանի նիստին (ՀՀԳԾ, մյուս ներկայացուցիչների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի հետ), որը կկայանա Վիենայում: Այդ մասին ուրբաթ հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Եվրամիության ներկայացուցչին:

«Իրանի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունները կգտնվեն միեւնումն քաղաքում, սակայն ուղիղ բանակցություններ չեն լինի»,-մեջբերում է եվրոպական դիվանագիտական աղբյուրի գործակալությունը:

2018 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում էր կայացրել ՀՀԳԾ-ից դուրս գալու մասին, ինչից հետո Վաշինգտոնը սկսել էր Իրանի նկատմամբ առավելագույն ճնշում գործադրելու արշավը: ԱՄՆ ներկայիս առաջնորդ Ջո Բայդենը բազմիցս հայտարարել էր գործարքին վերադառնալու պատրաստակամության մասին, սակայն Սպիտակ տան նոր վարչակազմը դեռեւս չի շտանում կյանքի կոչել այդ մտադրությունները:

2015 թվականին Իրանի հետ համաձայնագիրը ստորագրել էին ՄԱԿ-ի ԱԽ հինգ մշտական անդամներն ու Գերմանիան: Դրա նպատակն է հաղթահարել ճգնաժամային իրավիճակը, որը կապված է Թեհրանի միջուկային գործողությունների հետ: