Հունիսի 17-ին, ժամը 19:30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 74-ամյա Նորիկ Գեւորգյանը, վարելով Volkswagen Vento մակնիշի 06 ՏԼ 290 համարանիշի ավտոմեքենան, Կոտայքի մարզի Նոր Գեղի-Արգել ճանապարհի 6-րդ կմ-ում բախվել է 22-ամյա Գառնիկ Կոստանյանի կողմից վարած Opel Astra մակնիշի 28 ՏԼ 049 համարանիշի ավտոմեքենային: Կոստանյանն աշխատում է արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում որպես անվտանգության ապահովման պետ:
Ավտովթարի հետեւանքով Opel Astra-ի վարորդն ու նրա ուղեւորներ, 42-ամյա Գոհարիկ Կոսնտանյանը, 54-ամյա Էլոչկա Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի հիվանդանոց:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժնի Չարենցավանի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:




























