Հունիսի 17-ին, ժամը 14:20-ի սահմաններում վրաերթ է տեղի ունեցել Ծովակալ Իսակովի պողոտայում:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ծովակալի Իսակովի պողոտայի թիվ 128 էլեկտրասյան դիմաց 46-ամյա Աշոտ Շմավոնյանը, իրեն ամրակցված Daewoo Nexia մակնիշի Լ 1798 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 72-ամյա Օֆելյա Ավետիսյանին: Վերջինիս տեղափոխել էին հիվանդանոց:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Անդրանիկ Փարսադանյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ:
Երեկ կեսգիշերին Օֆելյա Ավետիսյանը հիվանդանոցում մահացել է:




























