Մենք ակնկալում ենք դատական համակարգում աշխատավարձերի բարձրացում: Այս մասին ապրիլի 7-ին Ազգային ժողովում Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Դրան զուգահեռ՝ նա, այնուամենայնիվ, կարեւորում է դատավորների բարեվարքության աստիճանը պարզելու համար ստուգումների արդյունքները: «Այս հարցը պարզելուց եւ համապատասխան քննարկումներից հետո մենք կդիմենք դատական համակարգում աշխատավարձերի բարձրացմանը՝ նախատեսելով պետական բյուջեից համապատասխան միջոցների հատկացում: Դրան զուգահեռ՝ կարեւոր է արդյունքները գրանցել դատավորների բարեվարքության ստուգման մեխանիզմների ներդրման հաշվին»,- նշեց նախարարը:





























