Արեւմուտքին պետք է նավթն ու գազը, իսկ արդարությունն ու հայ ժողովուրդն իրենց պետք չեն: Այդ մասին հունիսի 20-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանահայ փախստականների ասամբլեայի ներկայացուցիչ Նիկոլայ Բաբաջանյանը:
Նրա խոսքով, ԱՄՆ եւ ԵՄ վերջին հայտարարությունները բերում են եզրակացության, որ համաձայնագիր է կնքվելու «տարածքներ խոստման դիմաց» սկզբունքով: Բայց Ադրբեջանն այնքան հաճա չի կատարել իր խոստումները, որ նրան հավատալ չի կարելի: Նման պայմանավորվածությունների արդյունք է դառնալու այն, որ Ադրբեջանը կստանա ցանկալի տարածքները, կձգձգի հանրաքվեի անցկացումը, վերջում ընդհանրապես չեղյալ կհայտարարի ու Հայաստանի եւ միջազգային հանրության հետ այլ լեզվով կխոսի:
«Նման համաձայնագիրը դժբախտություն կբերի Հայաստանին եւ, որքան էլ զարմանալի է, նաեւ Ադրբեջանին»,- նկատել է Նիկոլայ Բաբաջանյանը: Ըստ նրա` Արեւմուտքը քաղաքական ճնշում է բանեցնում, բայց երաշխիք չկա, որ անբարենպաստ զարգացման պարագայում ուժային ճնշում չի լինի:




























