Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցչի` մարտին վերացված պաշտոնը կրկին կվերականգնվի սեպտեմբերի 1-ին:

Ինչպես հայտնում է «Գոլոս Ամերիկին», այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի ծառայության տնօրեն Միրոսլավ Լայչակը Եվրախորհրդարանում ղարաբաղյան հակամարտության լսումների ժամանակ:

«Տարածաշրջանում կան հարցեր, որոնք արժանի են ԵՄ հատուկ ներկայցուցչի ակընդետ ուշադրությունը: Հուսով եմ` տվյալ պաշտոնի վերականգնումը կարեւոր դեր կխաղա լուծման համար: Դա նաեւ կբարձրացնի ղեկավարների միջեւ հաղորդակցության մակարդակը, ինչը եւս կարեւոր է»,- ասել է լսումներին ներկա Պիտեր Սեմնեբին, ով ավելի վաղ մոտ հինգ տարի զբաղեցնում էր Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցչի պաշտոնը:

Առայժմ հայտնի չէ, թե ով է նշանակվելու այդ պաշտոնում: