Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (МАГАТЭ) կստուգի աշխարհի յուրաքանչյուր 10-րդ ատոմակայանը:
«Ես առաջարկում եմ ատոմային էներգետիկայով երկրներին համաձայնվել պարբերական ստուգումների հետ, որոնք անցկացնելու է ԱԷՄԳ-ն: Բայց աշխարհի 440 ռեակտորների ստուգումներն անհնար են, ուստի ընտրողական մեթոդ է կիարռվելու: Գործակալությունը ընտրելու է յուրաքանչյուր 10-րդ ատոմակայանը երեք տարվա ընթացքում: Նման համակարգը կարող է ներդրվել առանց առկա փաստաթղթերի փոփոխման անհրաժեշտության»,- ասել է գլխավոր տնօրեն Յուկիո Ամանոն:
ՆԱ նաեւ նշել է, թե ԻՆԵՍ վարկանիշը «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի դեպքում անարդյունավետ եղավ: «Ուստի ժամանակն է վերանայել այդ աստիճանաշարքը»,- ասել է ԱԷՄԳ-ն:
Նշենք, որ հունիսի 23-ին կայանալու է Ռուսաստանի, Շվեյցարիայի, Ուկրաինայի, Խորվաթիայի, Հայաստանի, Բելառուսի եւ Թուրքիայի ներկայացուցիչների բարձր մակարդակի հանդիպումը` այդ երկրների կողմից ատոմակայաններում սթրես-թեստերի անցկացման հարցով: Հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել հունիսի 1-ին Բրյուսելում նշված երկրների երկայացուցիչների միջեւ:
Սթրես-թեստերի նպատակն է գնահատել եվրոպական գործող 143 ատոմակայանների ամրությունը:
Սթրես-թեստեր անցկացնելու որոշումը միաձայն կայացվել է ԵՄ երկրների կողմից մարտին ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարից հետո:
Հայկական ատոմակայանը միակն է տարածաշրջանում եւ գտնվում է Մեծամոր քաղաքի մոտ: ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1980թ.: 1989թ.` երկրաշարժից հետո այն կանգնեցվել էր, եւ 1995թ. կրկին վերագործարկվել:




























