Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պաշտպանության նախարար Նիկա Ռուրուան երկօրյա այցով ժամանել է Ադրբեջան, գրում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

Ըստ Ադրբեջանի մշակույթի եւ տուրիզմի նախարարության տեղեկատվության, սա Վրաստանի նախարարի առաջին այցելությունն է Ադրբեջան:

Այցի շրջանակներում հանդիպումներ է ծրագրված ղեկավարության, ինչպես նաեւ Ադրբեջանի մշակույթի եւ տուրիզմի նախարար Աբուլֆազ Գարաեւի հետ:

Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմանի հարաբերությունների, մշակութային կապի ծավալի մեծացման հնարավորությունների, հուշարձանների պաշտանության ոլորտում գործընկերության, ցուցահանդեսների կազմակերպման եւ այլ  հարցեր: