Պակիստանի ոստիկանությունը հսկողության տակ է առել 8-ամյա աղջկան, ում ահաբեկիչները փորձել են ստիպել մահապարտ դառնալ:

Երրորդ դասարանի աշակերտուհի Սոհանա Ջավեդին գրոհայինները գողացել էին դպրոցի ճանապարհից: Դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող Փեշավարի նահանգում:

Առեւանգողներն աղջկան տարել էին Ներքին Դիրի շրջան, որտեղ նրան են հագցրել «մահապարտի ժիլետը», գրում է Utro.ru-ն:

Նրան փորձել են ստիպել պայթեցնել իրեն անցակետերից մեկի մոտ: Երեխային հաջողվել է իր վրայից նետել ականապատված ժիլետը, որից հետո նա սկսել է չալ, որպեսզի գրավի մոտակա անցակետի զինվորների ուշադրությունը: